Լիզինգով ձեռք բերված մեքենաները ՀՀ սահմանը կհատեն բացառապես լիզինգատուի համաձայնությամբ

«Կարգավորումը թույլ կտա, որ լիզինգառուն հատի ՀՀ սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ և նվազագույնի կհասցնի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը»,- կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն  Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին գործադիրի հեղինակած նախագծերը:
Նախարարի խոսքով՝ լիզինգատուները կկարողանան իրենց հայեցողությամբ և նաև գնորդի համաձայնությամբ այնպիսի ավելի ապահով պայմաններ ունենալ, որով կկարողանան հարստացնել շուկան և ավելի շատ մարդկանց հնարավորություններ ընձեռել: