Հայաստանում արտադրված «Զառա» ապրանքանիշի հագուստն արդեն վաճառվում է եվրոպական շուկայում (տեսանյութ)

Տեղացի և հայրենադարձ գործարարներին բանակցությունների միջոցով հաջողվել է Հայաստան բերել իսպանական «Զառա» ապրանքանիշի առաջին պատվերը: Այս մասին տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Հայաստանում կարված հագուստն արդեն վաճառվում է եվրոպական շուկայում հայտնի ապրանքանիշի խանութներում: