Անկարգությունների ժամանակ Ալմաթիի դիահերձարաններից ավելի քան 40 դի են գողացել

Ալմաթիում անկարգությունների ժամանակ անհայտ անձինք հարձակվել են քաղաքային յոթ դիահերձարանի վրա և այնտեղից գողացել ավելի քան 40 դի։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության պետ Կանատ Թայմերդենովը։

«Հարձակումները կատարել են փորձառու մարդիկ, ովքեր տիրապետում են զենքին, մարտական ​​մեթոդներին, միևնույն ժամանակ զոհերին ու վիրավորներին չեն թողել, այլ իրենց հետ են տարել, այս օրերին 7 հարձակում է եղել դիահերձարանների վրա, որոնց ընթացքում գողացել են 41 դի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։