Ղազախստանում օտարերկրյա ահաբեկիչներ եղել են, սակայն նրանք չեն ղեկավարել անկարգությունները. Զաս

Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններին ահաբեկչական խմբավորումների կազմում եղել են օտարերկրյա քաղաքացիներ, որոնք, սակայն, դրանց հիմնական մասնակիցները չեն եղել։ Այդ մասին շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Կարելի է ասել, որ ահաբեկչական խմբավորումներ էին գործում։ Ձերբակալվածների մեջ կան նաև օտարերկրացիներ տարբեր երկրներից։ Դուք կարդացել եք այդ մասին։ Բայց, իհարկե, չի կարելի ասել, որ գերակշռել են օտարերկրացիները»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։