Ալիևն հայտարարել է, որ Ղրիմը համարում է ուկրաինական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը շարունակել է իր և իր «ավագ եղբոր» նախաձեռնած մարաթոնն ընդդեմ Ռուսաստանի։

Փորձելով գերազանցել վերջին հարցազրույցում արված սեփական հայտարարությունները, այն է՝ ծաղրական արտահայտություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին (որոնցից մեկը ՌԴ-ն է), մեղադրանքներ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հասցեին, ՀԱՊԿ-ի մասին արհամարհական արտահայտություններ և այլն, Ալիևը կրկին պաշտպանել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը»:

Լավ իմանալով, թե որքան զգայուն է այդ հարցը Ռուսաստանի համար, որին նրանք անվանում են «ռազմավարական գործընկեր», Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ և անամոթաբար շահարկում են դա։

Ադրբեջանը Ղրիմի հարցով ՄԱԿ-ի կառույցներում և ոչ միայն, գրեթե միշտ դեմ է քվեարկել Ռուսաստանին, իսկ Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի, բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական։