Չափազանց վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում միջազգային աշխարհաքաղաքական ասպարեզում (տեսանյութ)

Չափազանց վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում միջազգային աշխարհաքաղաքական ասպարեզում։

Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի  միջև առկա լարվածությունը հասնում է շատ «վատ» կետի, երբ օրինակ՝ ՆԱՏՕ- ն (ԱՄՆ) և Ռուսաստանը մի կողմ նետելով  դիվանագիտական էթիկետը՝  իրար հետ խոսում են վերջնագրերի՝ «բռի» բառապաշարով։

Թուրքիան և Ադրբեջանը կտրուկ ավելացնում են ռազմական ծախսերը և շտապ արագացում են պրակտիկ քայլերը «Թուրանի բանակ» ռազմական կառույցի ռազմատեխնիկական կայացման ուղղությամբ (այս պարագայում «խաղաղության դարաշրջանի» թրքասեր երկրպագուները թող գնան մի բուռ հող ուտեն, որ հասկանան, թե ինչ օրը գցեցին Հայաստանին)։

Եվ վերջում, գիշերը հայտնվեց մի տեսագրություն Իրաքից։

Արաբական և իրանական աղբյուրները պնդում են, որ տեսանյութում պատկերված է, թե ինչպես է Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը այրվում հրթիռային հարվածից։ Պնդում են, որ սա իրանական ուժերի վրեժն է ամերիկացիներին Քասեմ Սուլեյմանիի սպանության մեկ տարվա կապակցությամբ։

Մի խոսքով՝ լավ չի, հեչ լավ չի։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից