Ինչու՞ կապիտուլյանտ Նիկոլն իր ընտանիքի անդամների և ընկերների կյանքերի հաշվին չի բացում «խաղաղության օրակարգը» թուրքերի հետ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը, ով Ղազախստանի համար դոշ էր տալիս, իսկ երբ ազերի-թուրքերը երկու օր առաջ երեք հայ զինծառայողի սպանեցին սահմանին՝ ծպտուն չհանեց, երեկ կառավարության նիստին հայտարարել է. «Շարունակում ենք զոհեր ունենալ սահմանին. խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են պետք»…

Մի կողմ եմ թողնում այն, որ Նիկոլ Անհողի նախաձեռնած «խաղաղության օրակարգը» կործանարար է Հայաստանի և հայության համար, քանի որ, նախ և առաջ թուրքերը չեն ցանկանում մեզ հետ խաղաղ ապրել…

Հետաքրքիր է, որքա՞ն զինվոր և քաղաքացիական անձ պետք է զոհաբերի կապիտուլյանտ Նիկոլը մինչև իր ուզածին միևնույն է չհասնի… Ինչո՞ւ Նիկոլ Անհողը իր և քայլիստների ընատնիքների անդամներին զոհաբերելով չի, ինչպես նա է ասում՝ բացում «խաղաղության օրակարգը» թուրքերի հետ… Օրինակ՝ ինչու Աշոտիկը, հանրությանը «շիշ բռնող» մականունով  հայտնի երեսփոխան Հայկը, Ալենին մարմանվաճառ անվանած Վահագն անունով ստախոս երեսփոխանը, նախկին «գաիշնիկ» երեսփոխան Արմենը և վերջապես՝ Աննա-Էրատոն իր խմբով և ամուր նյարդերով չեն գնում սահման և պաշտպանում և առնչվում թուրքերի հետ… Ինչո՞ւ պետք է քայլիստներն իրենց կյանքով կամ առողջությամբ չհատուցեն Նիկոլ Անհողի թրքասիրության համար…

Ստացվում է, Նիկոլ Անհողն Ալիևին և Էրդողանին քծնելու համար զոհաբերում է «սովորական մահկանացուներին»…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից