Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծման

Իրաքի անվտանգության աղբյուրները հաղորդել են, որ Բաղդադի Կանաչ գոտում գտնվող ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռային հարձակման:

Saberin News թելեգրամյան ալիքի հաղորդմամբ, ԱՄՆ դեսպանատան երրորդ բազան երկու հրթիռով հարձակման է ենթարկվել անհայտ ուժերի կողմից։ Հարձակումից հետո դեսպանատան բոլոր մուտքերը փակվել են:

Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է, որ ԱՄՆ Siram ռազմական պաշտպանական համակարգերը խոցում են հրթիռները:

Իրաքյան ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Հարձակման հետևանքով զոհերի և վնասների մասին նույնպես որևէ հայտարարություն չի արվել: Գրում է ParsToday-ը:

Իրաքի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված  պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2021թ վերջն  ամերիկյան ուժերը պետք է լքեին Իրաքը: Սակայն Սպիտակ տունը հայտարարեց, որ ամերիկյան զինուժը կշարունակի մնալ Իրաքում, սակայն՝ խորհրդատվական առաքելությամբ: