Թուրքական առևտրի կենտրոնները չեն տուժել Ալմաթիի կենտրոնում տեղի ունեցած պայթյուններից (լուսանկարներ)

Հետաքրքիր դիտարկումներ կարելի է անել Ղազախստանի իրադարձությունների վերաբերյալ wargonzo նախագծի վերջին ֆոտոշարքը դիտելուց հետո։ Ալմաթիի կենտրոնում ավերվել են գրեթե բոլոր ցուցափեղկերն ու խանութները, բացառությամբ… այն առևտրի կենտրոնների, որոնք պատկանում են թուրքական կապիտալին։ Մասնավորապես, թուրքական Migros Turk ընկերության հսկայական Ramstore սուպերմարկետն ընդհանրապես չի տուժել։ Բոլոր ապակիները տեղում են և ոչ մի թալան։

Սա, իհարկե, ոչինչ չի ապացուցում։ Բայց փաստը, անշուշտ, ուշագրավ է։ Ինչպես ասում են՝ ինքներդ մտածեք, ինքներդ որոշեք՝ թուրքերը կապ ունե՞ն, թե՝ ոչ։