Ղազախստանում հունվարի 10-ին համազգային սուգ է հայտարարվել

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հանրապետությունում համազգային սգո օր է հայտարարել։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Տոկաևի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկրի մի շարք շրջաններում ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը համազգային սգո օր հայտարարել։ Համապատասխան հրամանագիրը կհրապարակվի Ակորդայի կայքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուալին։