Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմանի քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրում է. «Շնորհակալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմանի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին՝ խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։ Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը»: