Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Հաջորդ շաբաթ նախատեսված է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ»,-կիրակի հաղորդել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքը:

Ավելի վաղ Փաշինյանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այդ նպատակով Հայաստանի վարչապետն այժմ պահպանում է ինքնամեկուսացման ռեժիմ: