Կապիտուլյացիոն համաձայնագրով հանձնեցիք Շուշին․ ո՞նց եք կարողանալու մոտենալ Կոմանդոսին․ Ավինյանը չպատասխանեց հարցին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն այսօր՝ ապրիլի 2-ին այցելել էր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստին, հրաժարարվեց պատասխանել Շուշիի մասին լրագրողի հարցին։ Այս մասին հայտնում է News.am-ը։

«Կապիտուլյացիոն համաձայնագրով հանձնեցիք Շուշին։  Ո՞նց եք կարողանալու մոտենալ Կոմանդոսին»,– հարցրեց լրագրողը, սակայն Ավինյանն անպատասխան թողեց հարցն ու մտավ շենք։

Հիշեցնենք, որ լեգենդար հրամատար Արկադի Տեր-Թադևոսյանը 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։