Երկրորդը Ապրիլյանն էր, որում մենք հրաշալի հաղթանակ ենք տարել թշնամու նկատմամբ

Անցած տարվա սեպտեմբերին սկսած պատերազմը շատերն Արցախյան Երկրորդ պատերազմ են կոչում։ Անկեղծ ասած՝ ինքս էլ եմ մի քանի անգամ այդ տերմինը օգտագործել՝ մտքումս սակայն լավ հասկանալով, որ այն ոչ թե երկրորդ, այլ երրորդ պատերազմն էր։ Երկրորդը Ապրիլյանն էր, որում մենք հրաշալի հաղթանակ ենք տարել թշնամու նկատմամբ։ Դրա մասին երբեք չի կարելի մոռանալ։ Ինքս այդ սխալն այլևս երբեք չեմ կրկնի, մեդիադաշտի գործընկերներիս էլ եմ հորդորում այսուհետ ճիշտ կոչել անցած տարի տեղի ունեցած Արցախյան Երրորդ պատերազմը։

Հրանտ-Մելիք Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից