Փաշինյանն իր ծննդյան օրը կանգնելու է դատարանի առաջ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան, Սյունիքի մարզի բնակիչ, «Հայրենասեր» նախաձեռնող խմբի համակարգող Վարդան Ալեքսանյանը։

«Հայրենասեր» նախաձեռնող խումբը վերջերս է վերադարձել Սյունիքի մարզից․ի՞նչ է կատարվում Սյունիքում, որքանո՞վ են մեծ սպառնալիքները տեղի ունեցող գործընթացներում։ Պարզվում է, որ Սյունքում հիմա էլ շարունակվում է հայկական հողերի ու դիրքերի հանձնումը, սյունեցիներն ապրում են ամեն օր թշնամու կողմից հնարավոր սպառնալիքների տակ: Ի՞նչ է կատարվում Սյունիքում, ի՞նչ տրամադրություններ ունեն սյունեցիները։

Արդյո՞ք Սյունիքում զգացվում է մոտալուտ հնարավոր պատերազմի վտանգը։ Վարդան Ալեքսանյանն ասաց, որ պատերազմը չի էլ ավարտվել, և եթե այսօր ռմբակոծություններ ու մարտեր չկան, չի նշանակում, թե մարդիկ հանգիստ ու խաղաղված են ապրում։ Բացի դրանից, փաստորեն առանց մարտերի հայերը հողեր են հանձնում թշնամուն, արդյո՞ք դա էլ այսպես կոչված հիբրիդային պատերազմի տեսակ չէ։

«Հայրենասեր» նախաձեռնող խումբը դիմել է դատարան՝ ընդդեմ վարչապետի աթոռը զավթած անձի՝ Արցախյան պատերազմում տանուլ տալու և զինադադարի փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր դիրքերը թշնամուն հանձնելու հանգամանքները պարզելու, ինչպես նաև Փաշինյանի հոգեբուժական փորձաքննության ենթարկելու պահանջով։ Արդյո՞ք հայցը վարույթ ընդունվել է, և ինչ սպասելիքներ կան դրա հետ կապված։ Վարդան Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ Փաշինյանն իր ծննդյան օրը պետք է ներկայանա դատարան, դա դատարանի որոշումն է։

Մանրամասները՝ տեսանյութում