Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմն ընտրվել է «Անսի» կինոփառատոնի մրցույթում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթում:

«Կաֆկայի երազը» Ֆիլմն արտադրել է «ԱրտՍտեպ» ստուդիան: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը` Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը: