Շշմելու պատմություն է. Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված Կարենի դին

Սա շշմելու պատմություն է

Այս պատմությունն ինձ այսօր պատմեց արցախյան այս պատերազմում զոհված զինծառայող Կարեն Կարապետյանի եղբայրը։

Այս պատմությունը պարզապես ցնցող է։

Ու դեռ ինչքան էսպիսի պատմություններ ենք լսելու։

Կարենը զորակոչվել էր 2020-ի հունվարին ու այս հոկտեմբերի 27-ին զոհվել։ Ամիսներ շարունակ, ինչպես հազարավոր մայրեր, Կարենի մայրը փնտրում էր իր որդուն ու ինչպես հազարավոր մայրեր՝ չէր գտնում։

Վերջին ամիսներին Կարենի մայրն ու եղբոր որդին պարբերաբար նույն երազն են տեսնում, որ Կարենը սպանված է եւ թաղված է Մարտունի 2-ի դիրքերից քիչ այն կողմ գտնվող ծառի տակ։ Անընդհատ նույն երազն ու նույն ծառը։ Ու մարտի 18-ին, Կարմիր Խաչի, խաղաղապահների հետ որոնողական աշխատանքների ժամանակ Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված Կարենի դին։

Երեկ եկել էր ԴՆԹ պատասխանը՝ դա Կարենն էր։

Ո՞վ էր թաղել Կարենին՝ ոչ ոք չգիտի։

Շշմելու է։

Ու դեռ քանի մայր երազում պիտի տեսնի իր որդուն, ու դեռ քանի մայր պիտի դռան ամեն զանգից շունչը պահի ու սպասի որդուն, ու դեռ քանի մայր պիտի երազի, որ որդին ոչ թե սպանված լինի, այլ գերեվարված։

Ու էսքանից հետո կան վիժվածք մանկուրտներ, ովքեր թուրքին թշնամի չեն համարում։

Ու էսքանից հետո կան լիքը «չհայեր», ովքեր արդարացնում են թուրքին թշնամի չհամարողին։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։