Մարտի 28-29-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է.

Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3… -4, հողի մակերևույթին՝ -5 … -7 աստիճան ցուրտ։

Երևանում մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով։

Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետությանում մարտի 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 26-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: