Սերժ Սարգսյանը այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։