Պատահականությո՞ւն, թե «նախախնամություն» (տեսանյութ)

Տեր Եզնիկը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատահաբար աչքովս ընկավ 2011 թվականին նկարահանված տեսանյութ, որտեղ մի խումբ երիտասարդներ ցույց էին իրականացնում Աբովյան փողոցի վրա գտնվող ներկայիս Սուրբ Աննա եկեղեցու շինարարության դեմ։ Ուշիուշով դիտում էի այն և հանկարծ աչքովս ընկան ներկայիս պետական այրերից ոմանք` Արայիկ Հարությունյան, Հակոբ Արշակյան, Լիլիթ Մակունց, որոնք ցուցապաստառներով կանգնած փորձում էին հանրային ուշադրություն սևեռել իրենց վրա` դրանց վրա գրված ունենալով զրպարտիչ տողեր Հայոց Հայրապետի հասցեին և իբրև թե ապօրինի շինաշխատանքների դեմ։ Թերևս զարմանալի չէ ներկա իշխանավորների հակաեկեղեցական կեցվածքը, իսկ այս տեսանյութն ինձ ևս մեկ անգամ համոզեց դրանում։ Թողնում եմ ձեր դատին»: