Ինչպե՞ս են Հայաստանը տանելու դեպի Թուրքիայի ազդեցություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Ալիևը ավելի ու ավելի բացահայտ հայտարարություններ է անում՝ լույս սփռելով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման վրա: Եվ փաստացի այլևս գաղտնիք չէ, որ դա տեղի է ունեցել թուրքական կապիտալով, դրսի ազդեցությամբ ու թելադրանքով, և ազգային հեղափոխության առասպելը պայթեց։ Անդրանիկ Հովհաննիսյանը խոսեց հեղաշրջման մեջ ներդված կապիտալի, այս իշխանությունների հետևում կանգնած պատվիրատուների մասին։ Այո, Հայաստանում տեղի ունեցածը դասական գունավոր հեղափոխություն էր։

Ի՞նչ հատուկ առաքելությամբ է իրականացվել հեղաշրջումը, ի՞նչ են պարտավորեցրել իմքայլականներին հեղաշրջման պատվիրատուները։

Անդրանիկ Հովհաննիսյանը բացահայտեց նաև Արգուն Քոնուքին՝ թուրք լրտեսի, որը ներկայանում է որպես բլոգեր կամ ճանապարհորդ և շաբաթներ առաջ եկել էր Երևան և լուսանկարվել իր թուրքական անձնագիրը ցուցադրելով։ Ըստ հաղորդման հյուրի՝ Արգունը ժամանել էր Հայաստան՝ հատուկ առաքելություն իրականացնելու համար։ Ի դեպ, Ղազախստանում նա հայտնի է որպես Ռաշիդ և հիմնականում շփվում է տեղի պանթյուրքիստների հետ։

Միջազգայնագետը կանխատեսումներ արեց նաև հնարավոր արտահերթ ընտրությունների մասին՝ ասելով, որ ընտրությունների դեպքում փաշինյանն իշխանության մնալու բոլոր հնարավորություններն ունի, քանի որ նա կանգ չի առնի որևէ միջոցի առաջ՝ այդ ընտրությունները կեղծելու։ Ընդ որում, նա հավաստեց, որ ընտրություններն անցկացնելու համար նույնպես մեծ ֆինանսական ներհոսք է լինելու ադրբեջանից։

Մանրամասները՝ տեսանյութում