Տարոն Չախոյանը հրապարակային ներողություն է խնդրել․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախօրեին իշխանական ֆեքերի «զորահրամանատարներից» մեկը, մի քանի տարի անգործ եղած, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակված տարոն չախոյան անունով ստեր տարածողը հրապարակել էր Բաղրամյան պողոտայի մասին կեղծ տեղեկատվություն, ինչն էլ պատճառ էր դարձել, որ հայտարարեմ այսօր 12։30 կառավարության շենքի մոտ գնալուս ու պատասխան պահանջելուս մասին։

Բազմաթիվ քաղաքացիներ հրապարակային միացել էին որոշմանս և պատրաստվում էին լինել կառավարության շենքի մոտ։ Դրանից հետո այդ պաշտոնյան հրապարակային  ներողություն խնդրեց, խոստովանեց, որ սուտ լուր է տարածել։ Պարզապես վախեցավ։ Տեղեկացնեմ, որ մեր ժամանակն ափսոս է, նրա խայտառակվելուց, դեմքը պարզվելուց հետո ժամանակ վատնենք ու գնանք կառավարության շենք։ Այնպես չէ, որ հույս ունեմ, թե դրանք կդադարեն ստեր տարածել, դա այս իշխանության ու հողատուի պաշտպանության միակ միջոցն է։ Բայց ամեն անգամ այդպես հանրային ապտակ են ստանալու։ Ու ամեն վայրկյան մենք մնալու ենք մեր պայքարի պատնեշի վրա, որ ունենանք առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։

Կհանդիպենք Կիրակի, 15։00 Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում։

Հ.Գ. երևի այդ տղային փոքր տարիքում լավ չեն դաստիարակել ու մի անգամ գեթ չեն ասել՝ «Սուտ մի՛ խոսիր, քիթդ կմեծանա»։