Որոշում կա՞, որ մենք որոշել ենք ցրել ԱԺ-ը. սա ի՞նչ հայտարարություն է. Պետրոսյանը՝ Միրզոյանին (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը արձագանքելով Սիսակ Գաբրիելյանի հայտարարությանը, թե՝ «մենք բոլորս որոշել ենք, որ այս Խորհրդարանը պետք է ցրվի», հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. «Որոշում կա՞, որ մենք որոշել ենք ցրել Ազգային ժողովը: Սա ի՞նչ հայտարարություն  է»: Պատգամավորը հավելեց նաև, որ կանգնել և Խորհրդարանում ասել, որ մենք այստեղ բոլորս որոշել ենք, որ Խորհրդարանը պետք է ցրվի, իրականությանը չհամապատասխանող և իրավաբանորեն գրագիտությունից հեռու հայտարարություն է:

Մանրամասները՝ տեսանյութում