Կառավարությունը փաստացի հայտարարել է, որ թքած ունի իրավունքի գերակայության վրա և չի պատրաստվում կատարել Վարչական դատարանի որոշումը

Օնիկ Գասպարյանի վկայակոչած Վարչական դատարանն արդեն կայացրել է իր որոշումը։ Որոշումը հրապարակված է և ուժի մեջ է կայացման պահից։ Կառավարությունն ի խախտումն Սահմանադրության և իրավակարգի՝ փաստացի հայտարարել է, որ թքած ունի իրավունքի գերակայության վրա և չի պատրաստվում կատարել Վարչական դատարանի որոշումը։

Հիմա խոսքը բարձրաստիճան զինվորականությանն է։ Նրանք ի կատար ածելո՞ւ են Վարչական դատարանի որոշումը, թե հագնելու են երեկոյան շրջազգեստներ ու դիմելու են, ասենք, Սնանկության դատարան։ 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից