Անդրանիկ Քոչարյանը մի որդուն ազատել է բանակից, իսկ մյուսին՝ պատերազմից. ունիկալ հայրենասիրություն․ Politik.am
Politik.am-ը գրում է․ Երեկ մամուլում հերթական բացահայտումներ հրապարակվեցին ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գործունեության վերաբերյալ:
Ըստ հրապարակումների՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը (մականունը՝ Անդոն) լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց հերքել, թե իր տղային տարհանել է պատերազմի ժամանակ, պնդում էր, որ Վազգեն Քոչարյանը սկզբից մինչև վերջ եղել է ամենաթեժ կետում, սակայն ականատեսները և մեր աղբյուրը պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը ստում է՝ նրա որդի Վազգենին, առնվազն 2 անգամ զորամասից հանել-տարել են այլ տեղ, որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել, միայն նրան են տարհանել։ Տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակման մեջ, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը մերժել էր ինքը կազմակերպել։
Անդրանիկ Քոչարյանին (մականունը՝ Անդոն) և հանրությանը տեղեկացնենք, որ տեղյակ ենք նաև իր քրոջ որդուն Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի կեսերին և որ այդ «օպերացիան էլ» կազմակերպել է նույն ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը։
Եվ հիմա զարմանալի է, որ այս անձը խոսում է պատերազմի ժամանակ իրենց պարտականություններից խուսափած զինվորների և սպաների մասին: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի մյուս որդին հոր իշխանավոր դառնալուց հետո հնարավորություն ստացավ ազատվել զինվորական ծառայությունից: Իհարկե, Քոչարյանը պնդում է, որ որդին գիտությամբ է զբաղվելու, բայց մենք հասցրել ենք կշտանալ գիտությամբ զբաղվող պաշտոնյաների որդիներից, որոնք այդպես էլ գիտությանն անհայտ են մնում: