Ինտերպոլը Գևորգ Կոստանյանի գործը համարել է քաղաքական և մերժել է համագործակցել մեր երկրի հետ (տեսանյութ)

Այսօր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ուշագրավ բայցահայտումներ արեց: Պատգամավորը հրապարակեց միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանության՝ Ինտերպոլի մի փաստաթուղթ, որը ուղղված է ՀՀ  ինտերպոլի ազգային բյուրոյին: Հրապարակված փաստաթուղթն առնչվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Պատգամավորի ներկայացմամբ՝ համաձայն այդ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

«Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։ Հետևաբար, ըստ այդ փաստաթղթի՝ նաև նշվում է, որ Մարտի 1-ի գործը քաղաքական է ու պետք չէ Ինտերպոլին խառնել դրան»,-ասաց Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով, որ սա շառաչուն ապտակ է մեր պետությանը:

Մանրամասները՝ տեսանյութում