«Վերելք»․ Դադարենք խաբել ինքներս մեզ (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը բազմակողմանի քննում է մեր իրականությունը և հանգում տխուր եզրակացության՝ մենք ունենք պետություն, կան սահմաններ, կառավարական շենքեր, կնքված փաստաթղթեր, բայց չկա  պետականակիր ժողովուրդ, որը կայացնելու է այդ պետությունը: Այսինքն, պետության դիրքից նայելու դեպքում տեսնում ենք գրեթե կատարյալ դատարկություն: Այսինքն՝ մեր պետությունն իրականում փուչ է, դատարկ, անտեր: Իսկ բնությունը դատարկություն չի սիրում, և եթե արագ չլրացնենք այս բացը, ապա օտարները պարզապես կվերցնեն մեր պետությունը:
Իսկ ինչպե՞ս լրացնել բացը:
Մանրամասները՝ տեսանյութում