Իշխանությունը հավաքվել է կառավարական ամառանոցում

Այս պահին Կառավարական ամառանոցներում հավաք է։ Նիկոլ Փաշինյանը իր տուն է կանչել բոլոր Իմքայլականներին և Քաղպայմանագրի վարչության անդամներին։ Ճիշտ է՝ վերջին շրջանում նա հաճախ է թիմին հավաքում։ Հավանաբար, որպեսզի զգա, թե ինչ են մտածում նրանք և իր վերահսկողության տակ պահի նրանց։ Որովհետև բոլորը, այդ թվում՝ Փաշինյանը շատ լավ հասկանում են, որ ամենամեծ վտանգն իր պաշտոնավարմանը սպասվում է 80 պատգամավորներից, որոնք եթե միասնական որոշման հանգեն՝ նրան պաշտոնից հեռացնելը կարող է օրերի հարց դառնալ։ Այս մասին գրում է Hraparak․am-ը։

Դա է պատճառը, որ նա մի կողմ է դրել նախկին տարաձայնությունները և այլևս Իմքայլականների հետ կոշտ լեզվով չի խոսում, հակառակը՝ աշխատում է բոլորի հետ բարեկամական հարաբերություններ պահպանել և շատ հարցերում նրանց ընդառաջել։