Ադրբեջանի ԱԳՆ-ը Մարալ Նաջարյանին ազատելու մասին մանրամասներ է ներկայացրել

Ադրբեջանի ԱԳՆ-ը Մարալ Նաջարյանին ազատելու որոշ մանրամասներ է ներկայացրել: Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ Նաջարյանը մարտի 10-ին ազատվել է: «Ցանկանում ենք նշել, որ Նաջարյանը նախընտրել է վերադառնալ ոչ թե Հայաստան, այլ Լիբանան:  Ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում չի հաջողվել Նաջարյանին ուղարկել Ռուսաստանի տարածքով, քանի որ նա Լիբանանի քաղաքացի է: Ուստի Նաջարյանը Լիբանան է ուղարկվել Թուրքիայով: Ցանկանում ենք նաև նշել, որ ներկայումս Ադրբեջանում չեն պահվում հայկական ծագմամբ կանայք»,- հավաստիացրել է նա:

Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, որտեղ ընկերոջ հետ գնացել էր՝ անձնական իրերը վերցնելու: Մարալ Նաջարյանը Լիբանանի և Հայաստանի քաղաքացի է: