Արդյո՞ք դեմոկրատիան արդար է․ Միհրդատ Մադաթյան

ԱՐԴՅՈ՞Ք ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ՝ ԱՐԴԱՐ Է…

Այսօր ուզում եմ խոսել մի գաղափարի մասին, որի անունն է «դեմոկրատիա» որը մեզ հասել է հին Ատտիկայից։ Եվ այսպես, Հին Հունաստանում, ԼԱՈՍԸ, որի տակ ողջ ժողովրդին էին հասկանում՝ բաղկացած էր երեք մասից՝ ԴԵՄՈՍ, ՊԼԵԲՈՍ և ՕԽԼՈՍ։

ԴԵՄՈՍԸ՝ Հին Աթենքի թաղամասերից մեկի անվանումն էր, որտեղ ապրում էին սոցիալապես ապահով մարդիկ, հիմնականում բժիշկներ, ուսուցիչներ, խոշոր ստրկատերեր մի խոսքով՝ որոշակի սեփականություն ու սոցիալական ցենզ ունեցող մարդիկ։ Այդ մարդիկ կորցնելու որոշակի բան ունեին, ինչի հետևանքով նրանք կյանքին ավելի լուրջ էին վերաբերվում և իրենց որոշումներում շրջահայաց էին։ Միայն այս մարդիկ իրավունք ունեին ընտրվելու։

ՊԼԵԲՈՍԸ՝ ազատ մարդիկ էին, մանր սեփականատերեր, սեփական տանուտերեր կամ հողատերեր։ Հանրության այս շերտը կարող էր ընտրել և իրավունք չուներ ընտրվել։

ՕԽԼՈՍԸ՝ ստրուկներն ու աղքատներն էին, որոնք կորցնելու ոչինչ չունեին, բացի իրենց «շղթաներից» և որոնք չունեին ընտրելու իրավունք։

Ճշմարտացիության համար պետք է նշել, որ ԼԱՈՍԻ՝ ողջ ժողովուրդի մեջ գերակշռող մաս էր կազմում, կազմում է և կազմելու է ՕԽԼՈՍԸ, որը պետության և ապագայի մասին բոլորովին այլ պատկերացումներ ու պահանջներ ունի։ Օխլոսի միակ նպատակն ու ցանկությունը ունեցվածքի վերաբաշխումն է՝ ունեցողից խլելու և իրեն տալու սկզբունքով, քանի որ դարեր շարունակ, իր անհաջողությունների մեղավորը եղել են ուրիշները և իր ալարկոտությունը, մեծամտությունը հիմնավորվել է «ճակատագրով»։ Իսկ կյանքային կոոնցեպտ է եղել «հավասարությունը», որը ոչ մի կապ չի ունեցել «ԱՐԴԱՐՈւԹՅԱՆ» հետ։

Նորից վերադառնալով Անտիկ դարաշրջան կարող ենք ասել, որ «դեմոկրատիա» գաղափարի ստեղծումից ավելի ուշ, նրա որոշակի տրանսֆորմացիայից հետո, ըստ Պլատոնի, դեմոկրատիան, դա՝ «նախանձ աղքատների իշխանությունն է»։ Նրա ութերորդ քառապատման «Պետություն» աշխատությունում, նա պնդում է, որ «…դեմոկրատիայի ավելցուկը հանգեցնում է բռնապետության»։ Այս «թիկնեղ» փիլիսոփան, իր 2400 առաջ կատարած դատողություններում կարծես թե չի սխալվել։ Արիստոտելը, Պլատոնի նման է արտահայտվել դեմոկրատիայի մասին անվանելով այն՝ չունևոր քաղաքացիների մեծամասնության իշխանություն, որը տեղի է ունենում բացառապես ի շահ այդ մեծամասնության։ Վերջինս համարում էր, որ այսպիսի իշխանությունը հանդիսանում է իրական ժողովրդավարության իդեալական ձևի աղավաղում

Եվ այսպես, «դեմոկրատիա» գաղափարը ներմուծելուց, հսկայական իրավունքներ և իշխանություն էր ստանում հանրության բոլորովին մի այլ շերտ՝ ՕԽԼՈՍԸ, ինչի մասին խոսեցինք և ինչ արդյունքներ տեսանք վերջին երեք տարում՝ մեր հայրենիքում։

Փորձեմ ավելի հասկանալի ձևով բացատրել, թե ինչ է նշանակում դեմոկրատիա, իմ լավ ընկեր, մեծատառով ԲԺԻՇԿ՝ #Oganes_Dilanyan-ի բերած օրինակի վրա։ Մեր վզին, «արևմուտքի» կողմից փաթաթված «դեմոկրատիայի» իմաստը կայանում է նրանում, որ հիվանդանոցի ողջ աշխատակազմը՝ հաշվապահները, պահակախումբը, բուժտեխնիկայի գծով ինժեներները, այգեպանները, լվացքատան աշխատակիցները, սանիտարները քվեարկեն՝ անդամահատի՞ Ձեր երիկամը բժիշկը, թե՞ ոչ… Մի պարզ պատճառով՝ որովհետև յուրաքանչյուր հիվանդանոցում այս աշխատակիցները թվային առումով գերազանցում են բժիշկներին։

ԿՈւԶԵ՞Ք, ՈՐ ՁԵՐ ՄԱՍՈՎ ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՈւՄ ԿԱՅԱՑՎԻ…

Հիմա մեր երկրում հենց դա է տեղի ունենում՝ գիտությունների դոկտորի, թեկնածուի, լավագույն վիրաբույժի, հաջողակ ղեկավարի ձայնը չգիտես թե ինչու հավասարեցված է մի մարդու ձայնի հետ, ով դժվարությամբ ավարտել է 8-րդ դասարանը և ունի թերի միջնակարգ կրթություն, ասեմ ավելին՝ վերը նշված մարդուն համոզում են, որ իրեն և իր հայրենիքը պետք է ներկայացնի մարդ, ով չունի բարձրագույն կրթություն և ում ԵՊՀ ավարտական վկայականը, ի ցավ ինձ և ԵՊՀ բոլոր շրջանավարտների, հրապարակավ նվիրվել է… Կարծում եմ առիթ կա խորհելու։

ԱՅՈ, ԱՅՆ, ԻՆՉՆ ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆՈւՄ ԵՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ԱՊԱՀՈՎՈւՄ Է ՀԱՎԱՍԱՐՈւԹՅՈւՆԸ։ ՍԱԿԱՅՆ ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՆ ԱՐԴԱՐ Է… Եվ վերջապես արդյո՞ք Սորոսական և այլ «արևմտյան» ՀԿ-ներ, տարիներ շարունակ «օխլոկրատիան» չեն մատուցել մեզ՝ «դեմոկրատիա» հնչեղ անվանման տակ…

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից