Նիկոլի արյան ծարավը հագեցնողները նույնպես արնախում են

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հմուտ և փորձառու ցուցարար է, հանրահավաքներ, երթեր և ցույցեր կազմակերպելու գործում պրոֆեսիոնալ՝ ոչ-ոք կասկածի տակ չի առնում։ Միևնույն ժամանակ տարակուսելի և առնվազն տարօրինակ է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն այլևս պետության ղեկավար է և ոչ ընդդիմադիր ցուցարար-կազմակերպիչ։

Այս տեսակետից առավել վտանգավոր է նրա՝ մարտի մեկին բազմամարդ հանրահավաք անելու կոչը՝ հաշվի առնելով, որ ցուցարար Նիկոլը կարող է կիրառել (և կիրառելու է անշուշտ) վարչապետին հասու բոլոր ռեսուրսները։ Կարելի է անգամ չկասկածել, որ հանրահավաքի բազմամարդությունն ապահովելու հրահանգ ստացած օլիգարխները կաշվից դուրս գալով էլ լինի՝ ի կատար են ածելու «շեֆի» հրամանը․․․

Արդյո՞ք այդ նույն օլիգարխները պատրաստ են ապահովելու իրենց կամքը հնազանդորեն կատարող աշխատակից ՀՀ քաղաքացիների անվտանգությունը հարկ եղած դեպքում։ Իսկ որ անվտանգության մասին մտածելն անհրաժեշտ է ՝ աներկբա է․ մարտիմեկյան բախումների երբեմնի հրահրիչն ու կազմակերպիչը ձեռագիրը չի փոխել, այսօր էլ նույն ոճով է գործում՝ ավելի մեծ մարդկային, վարչական, լրատվական և այլ ռեսուրսներ ձեռքի տակ ունենալով։ Մինչդեռ պարզ չէ դեպի հրապարակ մարտի մեկին մարդկանց ուղղորդող անձինք որքանո՞վ են պատրաստ և կարող կասեցնելու բախումը Բաղրամյան պողոտայում հավաքված մեր հայրենակիցների և Փաշինյանի փիառն ապահովող դարձյալ մեր հայրենակիցների միջև, եթե, իհարկե, ակնհայտորեն այդ նպատակը հետապնդողի ծրագրին մասնակից չեն․․․

Նիկոլի արյան ծարավը հագեցնողները նույնպես արնախում են․․․․