Պարոն գեներալ-գնդապետ, սպասում եմ Ձեր հրահանգներին. պահեստազորի սպան դիմել է Օնիկ Գասպարյանին

Պահեստազորի սպա Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

«Ես՝ Աբգար Պողոսյանս, հանդիսանալով պահեստազորի սպա, այս պահից ինձ համարում եմ ԳՇ պետի անմիջական ենթակա:

Պարոն Գեներալ-գնդապետ, սպասում եմ Ձեր հրահանգներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, ՀՀ նախագահի աշխատակազմից էլ հաստատեցին, որ նախագահը ստացել է առաջարկությունը, սակայն դեռ չի ստորագրել: