Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին

Իլհամ Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը Հայաստանին է  հանձնել բոլոր ռազմագերիներին: Sputnik-ի փոխանցմամբ, Ալիևը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները որևէ կերպ չեն անդրադառնա Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործմանը: Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրույթների մեծ մասն արդեն իսկ իրագործվել է:

Ինչպես հայտնի է, ադրբեջանական գերության մեջ գտնվում են, ըստ հայկական կողմի տվյալների, շուրջ 300 անձ և դա հայկական կողմի համար ամենառաջնահերթ և ցավագին հարցն  է: