Ենթադրվում էր, որ նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանից միայն ականջն է մնալու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը

Անդրադառնալով այսօրվա՝ փետրվարի 24-ի երիտասարդների կազմակերպած իրազեկման ակցիային և առհասարակ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքին, Գառնիկ Իսագուլյանը ողջունեց երիտասարդների այդ քայլը և ցավով նշեց, որ ոտքը կոտրած լինելու պատճառով փետրվարի 20-ի հանրահավաքին չկարողացավ մասնակցել, սակայն շեշտեց, որ նա հայրենասերների կողքին է։

Նվեր Մնացականյանի և Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին խոսելիս Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ դա երկու դասալիքների զրույց էր։ Երբ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց Իսկանդերի «անսարք» լինելու մասին, նա ըստ էության դրանով հարված հասցրեց Ռուսաստանին, մեսիջ հղելով, որ դրանք այնքան էլ պիտանի չեն։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մերժվածի պիտակ կպցնելուն, «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահը նշեց, որ այդ մերժվածը 200 մետր տեղաշարժվելու համար եռաշերտ ոստիկանական պատ չի կազմել, Արցախ չի հանձնել, 7000 երեխայի մսաղացի բերան չի ուղարկել։

Մանրամասները՝ տեսանյութում