Փաշինյանը «դավաճան հայվան», «թուրքի ծնունդ» կոչերի ներքո անցավ Հանրապետության հրապարակով

Նիկոլ Փաշինյանը հայհոյանքների, «դավաճան հայվան»,  «թուրքի ծնունդ» կոչերի ներքո գլխիկոր անցավ Հանրապետության Հրապարակով, մոտեցավ կառավարական 3-րդ շենքին: Տարածքը հսկում էին ԱԱԾ ու ոստիկանության հազարավոր աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» կոչով այսօր քաղաքացիները հավաքվել են ՀՀ կառավարական 3-րդ շենքի առջև՝ խոչընդոտելու վարչապետ Փաշինյանի մուտքը շենք:
Իշխանություններն առավոտից փակել են ամբողջ տարածքը, ներգրավել հազարավոր ոստիկանների՝ փորձելով ապահովել Փաշինյանի անխափան մուտքը շենքի տարածք:

Քաղաքացիները պահանջում էին, որ Փաշինյանը կանգնի ու իրենց պատասխան տա։

«Արա՛, ինքնասիրություն չունե՞ս։ Կանգնիր ու պատասխան տուր, ա՛յ վիժվածք, հողատու։ Ընկերներիս արյան համար պատասխան ես տալու, ա՛յ բութ, թուրքի ծնունդ, ոչխար, հայվան»,- Փաշինյանի հետևից բղավեց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սողեսող ման գա Հայաստանում։

«Ոտքով էր ման գալիս, հեծանիվով էր ման գալիս, էս հազարավոր ոստիկանների շղթաները, որ բերել է՝ 100 մետր տեղաշարժվելու համար, թող Շուշին պաշտպանեին։ Էդ փամփուշտներով, որ ասում են՝ կկրակեն ժողովրդի վրա, թող դրանցով թուրքին կրակեին»,- ասաց նա։