Այն շենքերը, որոնց մասին այդպես մտածում են, հասած տանձի պես մեր ձեռքն են ընկնելու․ Վազգեն Մանուկյան

Այն, ինչ կատարվեց սարսափելի էր, բայց այն, ինչ սպասվում է նրանց օրոք ավելի սարսափելի է լինելու։ Մենք ուզում ենք փրկել հայ ազգը և այս պետությունը։ Այս մասին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հայաստանում սահմանադրությունը չի աշխատում իրենց պատճառով։ Ամեն օր խախտում են սահմանադրությունը։ Ամուր կացեք, միասին կգնանք, կհաղթենք և կունենանք մի երկիր, որի մասին երազել ենք տասնամյակներ շարունակ։ Կամաց-կամաց ազատելով հրապարակներ, ազատելով փողոցներ, վերջը ամեն ինչ մեր ձեռքն է լինելու։ Այն շենքերը, որոնց մասին այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու են մեր ձեռքը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։