Ընդդիմության ղեկավարներն ու նախագահները կրկին հանդիպել են

Ընդդիմության ղեկավարներն ու նախագահները կրկին հանդիպել են: Նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու լինում են տարբեր ձևաչափերով։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ երեկ երեկոյան հանդիպել են ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝ ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Քննարկվել են ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է փետրվարի 20-ին համապետական հանրահավաք անցկացնելու մասին։

Հավելենք, որ նմանատիպ նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 2-ին՝ ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանի գրասենյակում։