Հայրենասիրությունը վտանգավոր համարողներին քաղաքականության լուսանցք նետելը հրամայական անհրաժեշտություն է

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը բարձրաձայնում է ոչ միայն իր անձնական կարծիքը, այլ կառավարող քաղաքական ուժի.

«Չկա հայրենասիրության կոնցեպցիա որպես էդպիսին: Հայրենասիրության կոնցեպցիան ինքը փուչիկ է: Հայրենասիրության կոնցեպցիան անհրաժեշտ է որպես մոբիլիզացիոն գաղափար, ասենք, պատերազմների ժամանակ, բնական արհավիրքների ժամանակ և այլն, բայց, որպես էդպիսին, հայրենասիրությունը շատ վտանգավոր գաղափար է…»։

Հայրենատիրության կոնցեպտը, պետական հայրենատիրության գաղափարաբանությունը նոր ձևավորվող ՀԱՅՐԵՆԱՏԷՐ կուսակցության գաղափարախոսությունն է։ Այն իսկապես շատ վտանգավոր է ներկայում կառավարող այս տեսակի համար։ Հայրենասիրությունը, հետևաբար և հայրենատիրությունը շատ վտանգավոր համարողներին իշխանազրկելը ու քաղաքականության լուսանցք նետելը հրամայական անհրաժեշտություն է։

Քաղաքագետ Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից