Բռնապետ Ալիևն ու ծաղրածու Նիկոլը քանդում են Հայաստանը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է

Բազմիցս ենք համոզվել, որ Ալիևն ու Փաշինյանը գործում են միասնաբար, նրանց հայտարարությունների բովանդակությունն այնքան նույնական է, որ ակնհայտ է դառնում պայմանավորվածությունը:

Դա առավել ակնհայտ երևաց Շուշիի հետ կապված հայտարարություններում․ նախ Ալիևն ասաց, թե Շուշին 97 տոկոսով բնակեցված է եղել ադրբեջանցիներով, ու Շուշին ադրբեջանական քաղաք է:

Հետո Հայաստանի վարչապետ համարվող անձը՝ Փաշինյանը Հայաստանի բարձրագույն ամբիոնից՝ խորհրդարանից հայտարարեց. Շուշիի բնակչության 90 և ավելի տոկոսը եղել է ադրբեջանական, ու հարցականի տակ դրեց մեր պատմական քաղաքի հայկականությունը:

Համահունչ են նաև Ալիևի ու ներքին հակահայ տականքի քայլերը Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի պարագայում:

Նժդեհը՝ ՀԱՅՈՑ մեծագույն զորավարներից մեկն այսօր հայտնվել է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի «իմքայլական» իշխանության թիրախում:

Հայ ժողովրդին միավորող ու ազգային-ազատագրական պայքարով թուրքից Սյունիքն ազատագրած Նժդեհին և՛ Ալիևը, և՛ փաշինյանականներն անվանում են ֆաշիստ: Տեսեք, հետաքրքիր զուգադիպությամբ այն պահին, երբ ադրբեջանը պարտադրում է Արցախին Մարտունի քաղաքից հանել Նժդեհի արձանը, նույն ընթացքում «իմքայլականները» սոցցանցերում շրջանառության մեջ են դրել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի մի հաղորդումը, որտեղ տիկինը Նժդեհյան Ցեղակրոն գաղափարախոսությունը որակում է որպես ֆաշիստական գաղափարախոսություն:

Հայաստանի ներկայիս հակահայ իշխանության ու Ալիևի համահունչ գործողությունները շարունակվում են. այս փուլում նրանց նպատակն է՝ Հայ ժողովրդին պատրաստել Սյունիքի, և ո՛չ միայն Սյունիքի, հողերի կորստին։

Մանրամասները՝ տեսանյութում