ԱԻՊԾ փրկարարները որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը Տեղեկացնում է, որ ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում:

Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: