Իրանը և Ռուսաստանը քննարկել են Հյուսիս-հարավ միջազգային երկաթգծի գործարկումը

Իրանի Երկաթուղիների գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը քննարկել են Հյուսիս-հարավ միջանցքի դերը բեռնափոխադրման արագության մեծացման գործում, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու և այն ակտիվացնելու եղանակը մայրուղու համար: Այդ մասին հայտնում է Pars Today-ը:

Հինգշաբթի Իրանի և Ռուսաստանի երկաթուղու ղեկավարության միջև հանդիպման ժամանակ կողմերը վերանայել են Հյուսիս-հարավ միջազգային երկաթուղային գծի գործարկման ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերը: