Ադրբեջանն այսօր ևս արգելել է որոնումներ իրականացնել

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն փետրվարի 4-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնի: Այս մասին  տեղեկացրել են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում նրանց կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են: Որոնողական աշխատանքների ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև այսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ՝ 1355 զոհվածի աճյուն: Նախնական տվյալներով, նրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են»,-հայտնում են ծառայությունից:

Փետրվարի 3-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը չեղարկել է նախատեսված որոնողական աշխատանքները: