Այսօրվանից սկսվել է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը

Այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։

Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները։ Նպատակն է անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տրամադրել եզրակացություն։