Պատերազմ պատերազմից հետո (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղակտիվիստ, տնտեսագետ, վերլուծաբան Մուշեղ Դանիելյանը

Մուշեղ Դանիելյանի հետ խոսեցինք Վահան Բադասյանի ձերբակալության, դրա հիմնավորումների և նրան ազատ արձակելու պահանջի մասին։

Անդրադարձանք Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (մականունը՝ Պատրոն Դավո)՝ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով որպես մեղադրյալ  ներգրավվելուն, ՊՆ-ի կողմից զենքերի գնման գործընթացը մասնավոր ընկերությանը վստահելուն և հանցավոր գործարքի գնալուն։
Ո՞րն է այս իշխանություններից ազատվելու հնարավորությունը՝ արտահերթ ընտրություննե՞րը, բողոքի ակցիանե՞րը, հավաքներն ու իշխանափոխությո՞ւնը, կգնա՞ն արդյոք ընդդիմադիր կուսակցությունները արտահերթ ընտրությունների և ի՞նչ պայմաններով։

Մուշեղ Դանիելյանը խոսեց Սյունիքում առկա վիճակի, ճանապարհներն ապաշրջափակելու հնարավորությունների և ռիսկերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում