Այս պահին Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը. Բելլա Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը, ով այսօր տոնում է իր ծննդյան տարեդարձը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհակալ եմ՝ բազմաթիվ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Այս պահին Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով։ Դժվար է այսօր, առանց հուզմունքն ու ցավը թաքցնելու, խոսել․․․ Բայց մեր քաղաքն ապրում է ու պետք է ապրի»: