ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստվել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատվաստվել է Moderna ամերիկյան ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պատվաստումն իրականացվել է հինգշաբթի Նյու Յորքի հիվանդանոցում:

«Որքանով հիշում եմ՝ նա պատվաստվել է Moderna-ի պատվաստանյութով»,-ասել է Դյուժարիկը: