Այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում ոտնձգություն՝ «Կարծիքի ազատության իրավունքի» նկատմամբ

Այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում ոտնձգություն՝ «Կարծիքի ազատության իրավունքի» նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, Ապրիլյան մարտական գործողությունների և արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը։

«Լրագրող Լիա Սարգսյանը կառավարության շենքի դիմաց կանգնած էր պաստառը ձեռքին։ Պաստառի վրա գրված էր մեջբերում Նիկոլ Փաշինյանի ելույթից՝ կապված Շուշիի ոչ հայկական լինելու մասին հարցադրմանը։

Լրագրողը իրականացնում էր մասնագիտկան գործունեությունը, որը սպեցիֆիկ բնույթ ունի, որի րեալիզացիան պետք է ու պարտավոր է լինել երաշխավորված պետական ապարատի կողմից։

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշախավորում է «Կարծիքի արտահայտման ազատություն» իրավունքը, որը ներառում է ինչպես սեփական կարծիք ունենալը, այնպես էլ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։ Լրագրողը պետական բարձրագույն պաշտոյային արել է հարցադրում՝ կապված վերջինիս խիստ մտահոգիչ հայտարարության հետ, ու դեռեւս չի ստացել եւ մենք էլ չենք ստացել բարձրաձայնված հարցի պատասխանը։

Ավելին, պետական ապարատը պետք է ապահովեր, որպեսզի լրագրողը կարողանար իրականացնել իր մասնագիտական գործունեությունը։ Սակայն մենք տեսանք, որ պետական ապարատը՝ ի դեմս Ոստիկանության, ոչ թե չկարողացավ ապահովել լրագրողի ազատ գործունեությունը, այլև չխոչընդոտեց լրագրողի նկատամամբ մի խումբ անձնաց կողմից հարձակումը, պաստառի առգրավվումն ու ոչնչացումը։ Փաստացի, լրագրողը չկարողացավ իրականացնել իր մասնագիտկան գործունեությունը, ինչպես նաև ենթարկվեց բռնության, արժանացավ վիրավորանքների և պիտակավորումների։

Այս պրակտիկան խիստ մտահոգիչ է, քանի որ մատնանշված մի խումբ անձինք ներկայանում էին որպես վարչապետի աջակիցներ, ովքեր իրենց պարտքն էին համարում պաշտպանել վարաչպետին։ Սա խիստ վատ և բարդ իրավիճակ է հայության համար, քանի որ այս աղետալի ժամանակահատվածում հասարակությունը բռնել է տարանջատման ճանապարհը, իսկ այդ ամենի մեղավորը բացառապես օրվա իշխանություններն են»,- գրել է Սարկիսովը։։