Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. ԱԻՊԾ

ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում:

Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն: