Հասան Ռոհանին Թրամփի հեռանալը համարել է «Աստծո ողորմածություն»

ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը «մահացել է» որպես քաղաքական գործիչ: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Թրամփը մահացել է, նրա քաղաքական կյանքն ավարտվել է»,-կառավարության նիստում ասել է Ռոուհանին՝ Թրամփին համարելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «Աստծո ողորմածություն»: Հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Թրամփը Ջո Բայդենին պարտվել է նոյեմբերին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին: