Իրանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցը

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել են Իրանի և Ադրբեջանի ռազմական համագործակցության ընդլայնման հարցը, փոխանցում է Mehr-ը:

Կողմերը զրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները:

Իրանցի դիվանագետի խոսքով՝ ինքը ջանք չի խնայի բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Մուսավին Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացումը որակել է տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևոր գործոն:

Կողմերը կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում ռազմական համագործակցության զարգացման շուրջ: